Չորրորդ զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ

Չորրորդ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի հետ հունվարի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ստուգվել են տեղանքում կողմնորոշման և քողարկման հմտությունները, զինծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանը:

Անձնակազմը ցուցաբերել է մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները: