Ստեփանակերտի ծայրամասերում կրակոցներ են լսվել․ РИА Новости

Ստեփանակարտի մատույցներում հրաձգային զենքերից կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է  «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը։

Մոսկվայի ժամանակով 19.07-ին, ենթադրաբար Ստեփանակերտի ծայրամասերում հրաձգային զենքից կրակոցներ են լսվել։ Իրավիճակը քաղաքում այս պահին հանգիստ է։ Միջադեպի մասին մանրամասներ տեղական իշխանություններից և Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունից դեռ չեն ստացվել: