Ինչ են անում ժամանակակից Ճապոնիայում, երբ որևէ պաշտոնյա մեղադրվում է ծանր անօրինականության մեջ

Խառակիրին Ճապոնիայում ծիսական ինքնասպանությունն է, որը մեր օրերում նույնպես ճապոնացիները կատարում են այն դեպքերում, երբ կասկածի տակ է դրվում անձի պատիվն ու արժանապատվությունը։

Ճապոնիայում խառակիրին կատարում էին պատվազրկությունից խուսափելու համար։ Ժամանակակից Ճապոնիայում, երբ որևէ պաշտոնյա մեղադրվում է կոռոպցիայի, կամ ծանր անօրինականության մեջ, նրա ողջ ընտանիքը նույնպես պատվազրկվում է, սակայն ընտանիքի և մերձավորների վրայից այդ պատվազրկությունը հանելու համար կա մի տարբերակ՝ խառակիրին։

Օրինակ, 2001-ին մեծ հնչեղություն էր ստացել հայտնի ձյուդոյիստ Իսաո Ինօկումայի ինքնասպանությունը, որի ղեկավարած ընկերությունն իր պատճառով սնանկացել էր։

Առհասարակ, ազգերը բաժանվում են «պատվի» ու «ամոթի» հասարակությունների։ Ճապոնիան Պատվի հասարակություն է, Հայաստանը՝ Ամոթի։

Պատվի հասարակություններում պատիվը փրկելու համար կա մեկ ձև։

Պատիվը խիստ անձնական հասկացություն է, Ամոթը հանրային կարծիքից է կախված։

Մերժվածը փորձում էր ձեւավորել հանրային կարծիք իր մեղքն ուրիշների վրա բարդելու համար։ Ճապոնիայում դա չէր անցնի, իր, իր ընտանիքի, իր ընկերների, կուսակիցների, ԱԺ Ֆրանցիայի անդամների ու նրանց ընտանիքների պատիվը փրկելու համար, եթե մենք Պատվի հասարակություն լինեինք, նա կունենար մի եղանակ, որի մասին խոսեցինք և այդ դեպքում չէին լինի այն ճղճիմ ինքնաարդարացումները, որը Մերժվածն եւ իր բախտակիցները լցրել են մամուլն ու սոցցանցերը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։