Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական․ Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն հիմա չի ասում, որ բանակցային գործընթացն այն մասին էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ ասում է, որ Արցախը պետք է լիներ հայկական։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԼՂ հարցում իրենից առաջ վարված բանակցությունների մասին։

«Ես այդ ձևակերպման հետ էլ համաձայն չեմ, որովհետև Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական։ Բանակցային բովանդակությամբ ակնհայտ էր, որ Արցախն ունենալու է և՛ հայկական և՛ ադրբեջանական բնակչություն, ակնհայտ է, որ այդ բանակցային բովանդակությամբ ԼՂ-ում լինելու էր օրենսդիր իշխանություն, որի մեջ լինելու էր ադրբեջանական ու հայկական քվոտա։ ՏԻՄ-երում լինելու են ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական»։