«Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»-ը հայտարարում է, որ կանգնած է լինելու Արցախն ազատագրած հայրենիքի նվիրյալների ու քաղաքական բռնաճնշումների ենթարկված մեր յուրաքանչյուր հայրենակցի կողքին

Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

​Ս․թ․ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ լեգենդար հրամանատար «Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»-ի նիստ։

​Նիստի ընթացքում խորհրդի անդամ, Ա․ Մինասյանի պաշտպան Մ․ Պողոսյանը ներկայացրեց տեղեկություններ նրա նկատմամբ ապօրինի հարուցված քրեական գործով կատարված գործողությունների, ինչպես նաև հետագա անելիքների մասին։

Խորհուրդը կրկին արձանագրեց, որ ազգադավ իշխանությունները երկիրն ու հայրենին կործանելու, մեր դարավոր թշմանու պատվերը կատարելու նպատակով դիմում է անբարո ու անօրինական գործողությունների։

Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացնելով քաղաքական հետապնդում, այս իշխանությունների կամակատար իրավապահ մարմինները շարունակում են նրան պահել կալանքի տակ, հաշվի չառնելով հայրենիքի ու ժողովրդի առաջ նրա վաստակը։

Իշխանությունը զավթած այս անհայրենիք խմբավորումը շարունակում է վարկաբեկել Հայոց բանակը, քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ է իրականացնում Արցախն ազատագրած հայրենիքի նվիրյալների և քաղաքական այլախոհների նկատմամբ։

Իշխանությունների նման հակազգային գործելաոճը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ սրանք ժողովրդից գաղտնի և ժողովրդի թիկունքում արդեն իսկ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել կամ մոտ ապագայում ձեռք են բերելու Արցախը և Հայաստանի սահմանային տարածքները թշնամուն հանձնելու վերաբերյալ։

«Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»-ը հայտարարում է, որ հետևողական է լինելու ինչպես Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը դադարեցնելու և կալանքից ազատելու գործում, այնպես էլ կանգնած է լինելու Արցախն ազատագրած հայրենիքի նվիրյալների ու քաղաքական բռնաճնշումների ենթարկված մեր յուրաքանչյուր հայրենակցի կողքին։

«Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»,

խորհրդի նախագահ, արդարադատության

գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան»,- նշված է հայտարարությունում։