ՄՄՀՊԻ-ում (МГИМО) հայոց լեզու կդասավանդվի

Տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում: Համաձայնագիրը ստորագրվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՄՄՀՊԻ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովի կողմից։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, համաձայնագրով նախատեսվում է ձեռնարկել ռուսաստանյան բուհում հայոց լեզվի դասավանդման գործընթացը, ձևավորել հարթակ հայագիտության բնագավառում ուսումնասիրությունների համար, ինչպես նաև խթանել համագործակցություն և հայաստանյան բուհերի միջև: