Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2022 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը

Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է minval.az-ը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության զարգացման, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հանդիպման շրջանակում ստորագրվել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև 2022 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը»։