Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել․ Վահե Գևորգյան

Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»։

Ավելի վաղ Գևորգյանը հայտնել էր, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառ չունի։

«Ես, որպես ավագանու անդամ, ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ և համարում եմ, որ դա չի բխում Երևան քաղաքի շահերից։

Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքպետի մանդատը առաջնային մանդատ է, ընտրվել է ուղիղ Երևան քաղաքի բնակիչների կողմից։ Ավագանին ֆորմալ կարող է քաղաքապետ փոխել, բայց Երևանցիներն ուզու՞մ են փոխել»,-նշել է նա։