Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Արսեն Աղաբաբյանը

Նոյեմբերյան խոշորացված համայնքում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Նշենք, որ այս համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին մասնակցել են ՔՊ, «Հանուն Հանրապետության» և «Ապրելու Երկիր» կուսակցությունները: ՔՊ-ն ստացել էր 5710 ձայն` 43.7 տոկոս։

Ըստ էության, մյուս երկու ուժերը կոալիցիա են կազմել և համայնքապետ ընտրել իրենց թեկնածուին: