ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան

Դեկտեմբերի 22-24-ը տեղի կունենա Հավակական անվտնագության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի բարձրագույն ռամզաքաղաքական ղեկավարության հետ և քննարկելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը:

Ինչպես նշվում է կառույցի մամուլի հաղորդագրության մեջ, այցի շրջանակում հանդիպում է նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նիստի որոշումների իրականացման և ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրագործման հարցով միջոցառումների ծրագիրը՝  Հայաստանի նախագահության ընթացքում:

Ակնկալվում է նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ