Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի օրակարգը Հնդկաստանն է

Շատ հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի և Ամերիկայի խամաճիկների կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովից» հետո, որին, մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև՝ ՉԺՀ և Համաչինական ժողովի նախագահ Սի Ցզինփինի ու նախագահ Վլադիմիր Պուտինի միջև դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել շատ խոր՝ իմաստալի տեսազրույց, երկխոսություն։ Այդ բանակցությունների բոլոր մանրամասները մեր աշխարհը, իհարկե, չի իմանա։ Սակայն առայժմ հայտնի է, որ Չինաստանն ու Ռուսաստանը մտադիր են 2022 թվականին կազմակերպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հինգյակի»՝ 5 մշտական ​​անդամների գագաթնաժողով։ Այսինքն՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Անգլիա և Ֆրանսիա։ Հայտնի է նաև, որ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները երկխոսության ժամանակ միմյանց անվանել են «հին վստահելի ընկերներ», շնորհակալություն են հայտնել միմյանց՝ ԱՄՆ-ի գլոբալիստական ​​ագրեսիվ մտադրություններին դիմակայելու հարցում աջակցության համար։

Խոր հետաքրքրություն առաջացնող մեկ այլ հարց է Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի ապագա գագաթնաժողովի մասին հայտարարությունը։ Ամենայն հավանականությամբ, դա ևս կկայանա 2022 թվականին։ «Շոշափվել է Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձևաչափով համագործակցության թեման՝ ՌՀՉ ձևաչափով»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ուշակովի խոսքով, առաջնորդները պայմանավորվել են, որ այս հարցի շուրջ մտքերի փոխանակումը կշարունակվի, որպեսզի փորձեն մոտ ապագայում անցկացնել ՌՀՉ-ի շրջանակներում հաջորդ գագաթնաժողովը: Մենք անցյալում անդրադարձել ենք Եվրասիայում համագործակցության բոլոր ձևաչափերին Հնդկաստանի միանալու հնարավորության թեմային։ Եվ Սի Ցզինփինի ու Պուտինի անդրադարձը այս հարցին չափազանց խորհրդանշական է։

Սակայն դեկտեմբերի 15-ին ոչ միայն Չինաստանն ու Ռուսաստանն են հիշել Հնդկաստանի մասին։ Համարձակվում եմ գուշակել, որ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Եվրասիայում տեղի ունեցածը շատ կարևոր է ամբողջ մոլորակի ճակատագրի համար։ Ինչպես այդ օրը հաղորդել է իրանական «Mehr News» գործակալությունը, Իրանի, Հնդկաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ խմբի վիրտուալ հանդիպման ժամանակ, Իրանի նավահանգստային և ծովային կազմակերպության կառավարիչ-տնօրեն Ալի Աքբար Սաֆային հայտարարել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Ուզբեկստանի կառավարության պատրաստակամությունը՝ օգտագործելու Չաբահար նավահանգստի հնարավորությունները և Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստում առևտուրն ու ներդրումները զարգացնելու իր ծրագիրը… Այն բանից հետո, երբ Ուզբեկստանը միանա Չաբահարի փոխըմբռնման հուշագրին, մոտ ապագայում մենք կտեսնենք ավելի հեշտ տարանցում Հնդկաստանի, Իրանի և Ուզբեկստանի միջև: Ապագայում մենք կտեսնենք հեշտացված տարանցում Հնդկաստանի, Իրանի և Ուզբեկստանի միջև… Վերջին մի քանի տարիների ընթացքում, Չաբահարի Փոխըմբռնման հուշագրի իրականացմամբ, Շահիդ Բեհեշթի նավահանգստում գործունեությունը զգալիորեն աճել է, և մենք հուսով ենք, որ ամբողջությամբ Հնդկաստանի, Իրանի, Աֆղանստանի, Ուզբեկստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների համագործակցությամբ Չաբահար նավահանգստում ակտիվությունն էլ ավելի կաճի»։  Մտքերի փոխանակության ժամանակ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների փոխնախարարը նշել է, որ Իրանի, Հնդկաստանի և Աֆղանստանի միջև կնքված Չաբահարի համաձայնագիրը Աֆղանստանին ելք է տվել դեպի ծով և հիմք է դրել Իրանի Չաբահար նավահանգստի զարգացմանը։ Հնդիկ պաշտոնյան հավելել է, որ վերջին տարիներին Չաբահար նավահանգիստը դարձել է տարածաշրջանային տարանցիկ հանգույց՝ ապահովելով Հնդկաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապող ավելի տնտեսական և կայուն ճանապարհ։ Հնդկական կողմը նաև կոչ է արել ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա Ուզբեկստանին միանալ Չաբահարին՝ ապրանքների տարանցման համար, ինչը Կենտրոնական Ասիայի մյուս երկրներին հնարավորություն կտա մուտք գործել դեպի իրանական նավահանգիստ։ Ուզբեկստանի ներկայացուցիչը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ուզբեկստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը զգալիորեն աճել է։ Նրա կարծիքով, Չաբահար նավահանգիստը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանի երկրների միջև փոխադրումների և լոգիստիկայի դյուրացման գործում։ Ուզբեկստանի պաշտոնյան հայտնել է նաև, որ ուզբեկական պատվիրակությունը մոտ ժամանակներս կայցելի Չաբահար նավահանգիստ։

Չաբահարը Հայաստանի համար էլ կարող էր դառնալ իսկական լույսի շող պանթուրքիզմի սև թունելում։ Ցավոք սրտի, Երևանում իշխանության ղեկին այն մարդիկ չեն, որպեսզի մշակեն հաղորդակցությունների դիվերսիֆիկացման ռազմավարական գիծ, ​​որը Իրանի շնորհիվ 2000-2007 թվականներին իրականացրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Թուրքամետները մեր տարածքը համառորեն տանում են դեպի պանթուրքիզմի փակուղի։ Մինչդեռ այն փաստը, որ Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում են ակտիվացնել «հնդկական ուղղությունը» իրենց ռազմավարության մեջ, հուշում է, որ շուտով իրանական Չաբահար նավահանգիստը կդառնա Եվրասիայի խոշոր տերությունների համագործակցության և փոխգործակցության կետերից մեկը։ Հայաստանը նրանց հետ չէ, ավաղ, և, ըստ ամենայնի, մոտ ապագայում նրանց հետ չի լինի…

Սերգեյ Շաքարյանց