Գեներալներն անձնական երաշխավորություն են ստանձնում Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար

«Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ» կազմակերպությունը հայտնում է, որ  Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար մեծ հեղինակություն վայելող անձինք պատրաստակամ են անձնական երաշխավորություն ստանձնել: Հայտարարությունը՝ ստորև․

«ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ս.թ. դեկտեմբերի 1-ին ապօրինի մեղադրանքով կալանավորվել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ և Արցախի «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ):

ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապա՜ղ ազատ արձակել Հայրենիքի նվիրյալին և դադարեցնե՜լ նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը:

  1. Վալերի Գրիգորյան – գեներալ լեյտենանտ
  2. Հայկ Քոթանջյան – գեներալ լեյտենանտ
  3. Տիրան Խաչատրյան – գեներալ լեյտենանտ
  4. Էնրիկո Ապրիամով – գեներալ լեյտենանտ
  5. Սերգեյ Չալյան – գեներալ մայոր
  6. Հովիկ Օհանյան – գեներալ մայոր
  7. Հենրիկ Մուրադյան – գեներալ մայոր
  8. Հովհաննես Վարյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
  9. Սաշա Աֆյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
  10. Հովհաննես Հունանյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
  11. Գրիգոր Գրիգորյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
  12. Գագիկ Համբարձումյան – ՀՀ ոստիկանության գեներալ մայոր
  13. Թաթուլ Պետրոսյան – արդարադատության գեներալ մայոր
  14. Գրիշա Միքայելյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական
  15. Ռաֆիկ Հովհաննիսյան – արդարադատության գեներալ մայոր
  16. Ալբերտ Մարգարյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական»։