Ուսուցիչների՝ Որոտանի դպրոց հասնելու համար նոր միկրոավտոբուս են գնել

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը Որոտանի միջնակարգ դպրոցի համար «FOTON» մակնիշի միկրոավտոբուս է գնել։ Այն հանձնվել է դպրոցի տնօրենին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական անցակետեր դնելու հետևանքով Գորիսից Որոտան ճանապարհից ՀՀ քաղաքացիներն այլևս չեն օգտվում, փոխարենը գործում է նոր՝ մոտ 2 անգամ ավելի երկար ճանապարհը, իսկ բարդացնում է Որոտան գնացող ուսուցիչների գործը։

«Եթե նախկինում 30 րոպեում հասնում էինք աշխատանքի, ապա այժմ առնվազն 1 ժամ տևում է, իսկ ձմեռը առաջանալու են ճանապարհային խնդիրներ, քանի որ կան վտանգավոր ոլորաններ»-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ուսուցիչներից մեկը։

Նոր ձեռք բերված միրկրոավտոբուսը, վստահաբար, կթեթևացնի ուսուցիչների ճանապարհը։