Դատավորնե՛ր, դադարե՛ք լինել հոգեվարքի մեջ գտնվող ազգադավ իշխանությունների կամակատար

Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը տարածել է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի  հայտարարությունը։

«Այս ազգադավ իշխանությունները մեր հայրենիքը կործանելու հետ մեկտեղ կազմաքանդեցին նաև պետական բոլոր կառույցները, այդ թվում՝ դատական համակարգը։ Առանձին դատավորների համար կարևոր չէ պատվի ու արժանապատվության գիտակցումը, օրենքի և իրավունքի պաշտպանությունը։ Նրանց համար առաջնային է օրվա իշխանության համար վնգստացող դատավորի կարգավիճակ ձեռք բերելը։

​Դրա վկայություններից մեկն է նաև քաղաքական հետապնդման ենթարկված Աշոտ Մինասյանի կալանավորման որոշումը պաշտպանության կողմին չտրամադրելը։

Դատավարական այդ որոշումը օրենքով սահմանված կարգով չտրամադրելու պատճառը հաստատապես մեկն է՝ պատվեր կատարող դատավորը չի կարողանում անօրինական կալանավորման համար գտնել պատշաճ հիմնավորումներ ու պատճառաբանություններ։

​Կրկին կոչ ենք անում՝ դատավորնե՛ր, դադարե՛ք լինել հոգեվարքի մեջ գտնվող ազգադավ իշխանությունների կամակատար։

​Կոչ ենք անում նաև՝ դադարե՛ք անօրինական և քաղաքական հետապնդումը հայրենիքի նվիրյալ Աշոտ Մինասյանի նկատմամբ։

ԱԶԱՏՈՒԹՈՒՆ ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ»,- գրված է հայտարարության մեջ։