Ադրբեջանով դուք Մալդիվներ էլ կգնաք

Շառլ Միշելի կազմակերպած երեկվա եռակողմ հանդիպումից հետո կապիտուլյանտի տարածած հաղորդագրության վրա հրճվողները, կարծես թե, չեն ուզում գիտակցել մի պարզ բան.

Երկաթուղին դեպի Ռուսաստան անցնելու է մեծամասամբ Ադրբեջանի տարածքով, այն Ադրբեջանի որտեղ հայատյացությունը եղել է կա և դեռ վստահ եմ կլինի: Այդ ճանապարհը եթե նույնիսկ գործարկվի` ինչին ես խորապես կասկածում եմ, դառնալու է «դժոխքի» ճանապարհ և որևէ մեկը չի կարողանալու երաշխավորել հայի կամ հայկական բեռների անվտանգ տեղափոխումը: Միշտ էլ կգտնվեն ավազակներ,խուլիգաններ,ռադիկալ տրամադրված էլեմենտներ, որոնք ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ կվնասեն թե հայկական բեռները,թե հայերին ֆիզիկապես, ով կարող է տալ այս առումով անվտանգության հստակ երաշխիք`Ալիև՞ը, իրոք ու դուք դրան հավատո՞ւմ եք:

Երկրորդը երեկվա հանդուպումից հետո չկա հստակ պատասխան միջանցքի մասին, ի՞նչ որոշվեց կոնկրետ միջանցքի պահով, երկաթուղու թեման տվեցին, որ որոշ մարդիկ ոգևորվեն, բայց չկա նորություն միջանցքից, խոսքը ավտոմոբիլային հաղորդակցության մասին է ու կոնկրետ Սյունիքի մասով:

Հ.Գ․ Օլիգարխների համար գուցե արվեն բացառություններ հատկապես քիրվայության կողմնակից օլիգարխների, բայց շարքային գործարարների համար դեռ հարց է ինչ խնդիրներ են սպասվում նիկոլաալիևյան նոր երկաթգծի ճանապարհներին:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից