Սպիտակ տունը հայտարարել է, որ դիտարկում է Ուկրաինայի պատճառով Եվրոպա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի պատճառով իրավիճակի սրման դեպքում Արևելյան Եվրոպա ռազմական անձնակազմ ուղարկելու հնարավորությունը։ Այսպիսի հայտարարություն է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Գրում է tvzvezda.ru-ն։

«Եթե վերհիշենք 2014-ը, ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից շատերը աջակցություն խնդրեցին, խնդրեցին մեծացնել ռազմական ներկայությունը կամ լրացուցիչ զորքերի ռոտացիոն տեղակայում»,-ասել է Պսակին։

Նա հավելել է, որ այդ հնարավորությունը սեղանին կլինի, եթե Ռուսաստանը որոշի ներխուժել Ուկրաինա։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմականացման գործընթացը շարունակվում է։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրները հրահանգիչների անվան տակ զենք ու զինյալներ են տեղափոխում այդ տարածք։

Նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք թշնամական չի եղել այլ պետությունների նկատմամբ։