Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի. Արա Այվազյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի»,- ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի այսօր Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից:

Նա նշեց, որ միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց տեսել են, որ երկխոսությունից հետո չեն պահպանվում ձեռքբերված պայմանավորվածությունները:

«Շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է»,- ասաց Ա. Այվազյանը:

Դիվանագետը հույս ունի, որ սա ևս հերթական մի հանդիպում է, որը կարող է որոշ առաջընթաց արձանագրել հատկապես հումանիտար հարցերի լուծման համար: