«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ն սահմանվածից ավելի ջրառ է իրականացրել. ներկայացվել է 14 մլն դրամի վնասի հատուցման պահանջ

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի աշխատակիցները արձանագրել են մի շարք խախտումներ։ Այս մասին  տեղեկացնում է Բնապահպանական տեսչությունը:

  • Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» ՓՀԷԿ-երը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։
  • ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել:
  • Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացվել են սահմանված կարգի խախատմամբ և աղավաղմամբ։

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են  վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530.000 ՀՀ դր. չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14.259.226  ՀՀ դր.։