«3+3» ձևաչափը ձախողվեց՝ ինչպես 2009-10 թվականներին

10 դեկտեմբեր 2021. մենք փաստում և հայտարարում ենք՝ դա Թուրքիայի «նախաձեռնության» երկրորդ ձախողումն է վերջին 13 տարում, ինչպես նաև նրանց, ովքեր պաշտպանել են Անկարայի «անվտանգության և համագործակցության տարածաշրջանային հարթակի» «գաղափարը»։ Նշենք, որ «Հայաստանի իշխանությունները» սատարողների շարքում են։ «Փաշինյանի ժամանակի» Հայաստանը, բնականաբար, «նոր բան չի հորինել». հայ ազգի այս թշնամին պարզապես կրկնում է իր կնքահայր (քաղաքական իմաստով) Տեր-Պետրոսյանի «ռազմավարությունը»: Խոսքը Մոսկվայում կայացած տարածաշրջանային հարթակի շրջանակներում «3 + 3»  խորհրդատվական հանդիպման մասին է։

Սակայն բանն այն է, որ «3+3» ձևաչափ չկա։ Թուրքերը չհաջողեցին իրենց ծրագիրը:  Զարմանալիորեն այս հարթակը դեռ կոչվում է «3 + 3 ձևաչափ» միայն այն աղբյուրներում, որոնք շատ մոտ են Մոսկվայի պաշտոնական շրջանակներին, հայկական լրատվամիջոցներում, իհարկե՝ Թուրքիայում և «կովկասի-թաթարստանում»: Նույնիսկ ռուսական մի շարք լրատվամիջոցներում այս իրադարձությունը բացահայտ անվանում են կամ՝ «3+3» հարթակ մինուս Վրաստան», կամ «3+2» հարթակ։ Այստեղ Իրանի դիրքորոշումը տարբեևվող է․ նա չի մանրանում «3+3» ֆորմատից հրաժարված Վրաստանի պահվածքը գնահատելու մեջ։ Այս «իրադարձության» մասին կփոխանցենք իրանական IRNA գործակալության հաղորդագրությունը. «Եվրասիական երկրների դեպարտամենտի գլխավոր տնօրեն, ԱԳ նախարարի օգնական Ալի Ռեզա Հաղիղյանն ասել է, որ «3+3» ձևաչափի հանդիպմանը Թեհրանն ընդգծել է հարգանքի անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարցում և խուսափել տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխությունից։ Հաղիղյանն ասել է, որ ուրբաթ օրը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Իրանը պաշտպանել է «3+3» ձևաչափը՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը հատկապես առևտրատնտեսական, տրանսպորտային և տարանցիկ ոլորտներում։ Նա նշել է, որ «3+3» ձևաչափը համահունչ է Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը։ «Իրանը կարծում է, որ տարածաշրջանային խնդիրներն ու մարտահրավերները պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի պետությունները»,- ասել է նա։

Ի՞նչ կարող ենք հասկանալ պարոն Հաղիղյանի խոսքերից: Նախ՝ «3 + 3»-ը, թեկուզ «3+2»-ի տեսքով, Իրանին ձեռնտու է միայն այն տեսակետից, որ այս ձևաչափում չկա ոչ ԱՄՆ, ոչ Եվրոպա։ Երկրորդ՝ այս եզրակացությունն անգամ լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի, քանի որ կա «տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությունից խուսափելու անհրաժեշտություն»։ Այսինքն՝ Իրանը պահանջում է «ձեռք չտալ» Հայաստանին և ակնարկում, որ Թուրքիայի և «կովկասիթաթարստանի» միջև ընդհանրապես «միջանցքներ» չպետք է լինեն։

Եվ ինչո՞ւ են և Մոսկվայում, և «նիկոլական» Երևանում շարունակում ստել, թե տեղի ունեցած անարժեք իրադարձությունը (ի վերջո, «3+3 ձևաչափը» խաթարվել է, այն չկա և չի լինելու) «խորհրդատվական տարածաշրջանային հարթակ» չէ, ինչի մասին երազում էին Թուրքիան, «կովկասի-թաթարստանը» և Ռուսաստանը, որ, իբր սա համարյա «լույսի շող է մութի թագավորությունում», «թունելի վերջում», այս հարցը պետք է անհանգստացնի ոչ միայն հայ ազգի հայրենասերներին, այլև Իրանին։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած տեղեկատվությունը մեզ համոզում է, որ ստում են նաև Մոսկվայից։ Այս փաստաթղթում ասվում է, որ հանդիպումը կայացել է փոխարտգործնախարարների՝ Անդրեյ Ռուդենկոյի (Ռուսաստան), Վահե Գևորգյանի (Հայաստան), Խալաֆ Խալաֆովի (Ադրբեջան), Սեդաթ Օնալի (Թուրքիա), ինչպես նաև գլխավոր տնօրենի՝ Իրանի արտգործնախարար Ալիռեզա Հագիգյանի համանախագահությամբ: «Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ մնացին հանդիպմանը մասնակցելուց։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմաբնույթ համագործակցության զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի վրա։ Դրանք ներառում են վստահության բարձրացման, առևտրի, տնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումներ: Բացի այդ, քննարկվել են հետագա քայլերն ու աշխատանքային պլանները՝ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հնարավոր ներգրավմամբ։ Հինգ երկրների ներկայացուցիչներն իրենց շահագրգռվածությունն են հայտնել, որ Վրաստանը միանա տարածաշրջանային հարթակի աշխատանքներին` ընդգծելով, որ «դռները» մնում են բաց նրա համար»:

Որտեղի՞ց է սկսվում ՌԴ ԱԳՆ-ի սուտը: Պատասխանը պարզ ու հասարակ է՝ հայտարարության տեքստում է. «Վրաստանը ձեռնպահ մնաց մասնակցությունից» արտահայտությունն օգտագործվել է Վրաստանի չմասնակցելու մասին հայտարարության փոխարեն։ Այս սայթաքուն ձևակերպումով Ռուսաստանն ու թուրքերը փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Վրաստանը «ապագայում» «մտափոխվելու է»։ Այս առնչությամբ հարկ է հիշել, որ Թբիլիսին ասել է, որ Վրաստանը մտադիր չէ մասնակցել «3+3» խմբի աշխատանքներին, և երբեք չի մասնակցի՝ հաշվի առնելով, որ այն ունի «աշխարհաքաղաքական բովանդակություն»։ Միաժամանակ, վրացական կողմն առաջարկում է «այլընտրանքային հարթակ» Երևանի ու Բաքվի մասնակցությամբ՝ ընդգծելով, որ չի հավակնում քննարկել քաղաքական հարցեր կամ սահմանազատման ու սահմանագծման թեմա՝ առաջարկվող նախաձեռնության շրջանակներում։ Ըստ Վրաստանի՝ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում կարելի է խոսել միայն ենթակառուցվածքային խնդիրների, տնտեսական ու տրանսպորտային նախագծերի մասին։ Բայց այս ձևաչափը ձեռք չի տալիս ոչ Թուրքիային, ոչ Ալիևի ռեժիմին, ոչ Ռուսաստանին։ Մենք հեռու ենք այն պարզունակ եզրակացությունից, որ Թուրքիայի, «կովկասի-թաթարստանի» և Ռուսաստանի շահերը բացարձակապես նույնական են։ Ոչ, ամենայն հավանականությամբ, ավելի շուտ կարելի է ասել, որ Ռուսաստանը՝ Թուրքիայի և Ալիևի ռեժիմի համընկնող շահերի դաշտում, փորձում է «պղտոր ջրերում ձուկ որսալ»։

Կրկին մեր համաքաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում Եվրասիական երկրների դեպարտամենտի գլխավոր տնօրեն, ԱԳ նախարարի օգնական Ալի Ռեզա Հաղիղյանի խոսքերի վրա: Իր ձևակերպումները պարզ, հստակ և միանշանակ են։ Միայն Իրանը այս ձախողված չկայացած «ֆորմատում» թուրքերի ու կովկասյան թաթարների կողմը չէ։ Ցավոք սրտի, մենք չենք կարող այդքան կատեգորիկ լինել, այսպես կոչված, «Հայաստանի իշխանությունների» դիրքորոշման և շահերի վերաբերյալ…

Սերգեյ Շաքարյանց