Ադրբեջանը կորուստ է կրել Վերին Շորժայի մոտ
Բաքվում հայտարարել են Հայաստանի հետ շփման գծում բախումների հետևանքով մեկ զինծառայողի մահվան մասին։
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Վերին Շորժա գյուղի մոտ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ը հաղորդագրություն տարածել, որ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։