Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի եզդիական գյուղերին

Թուրքիան կրկին հարձակվել է Սինջարի (Իրաք) նահանգում գտնվող եզդիաբնակ գյուղերի վրա։

Ժամեր առաջ թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են Հանասորը։ Այս մասին «Թվիթերում» հայտնել է եզդի գրող և ակտիվիստ Զիդան Իսմայիլը։

Ավիահարվածի հետևանքով թուրքական օդուժի զոհ են դարձել ԴԱԻՇ-ի (Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպություն) զինյալների դեմ պայքարող եզդի աշխարհազորայինների առաջնորդ Մարվան Բադալն ու նրա ընտանիքը։

Այսօր Թուրքիայի զինված ուժերը շարունակում են ԻՊ ահաբեկիչների գործը՝ եզդիների ցեղասպանությունը։