Երբեք չհամեմատեք ներկա որևէ բան՝ նախկինում եղածի հետ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբեք չհամեմատեք ներկա որևէ բան՝ նախկինում եղածի հետ։ Դրանով ոչ միայն վիրավորում եք նախկիներին, այլ նաև մահացու մեղք եք գործում Ձեր խղճի և Աստծո առաջ։ Նախկինում դուք ունեիք Հայրենիք, անվտանգություն, կայունություն և ազգային արժանապատվություն։ Այսինքն՝ Մարդ էիք, ինքնիշխան պետության պաշտպանված քաղաքացի։

Իսկ այսօր ի՞նչ ունեք, և ի՞նչն եք ինչի հետ համեմատում։

Մի համեմատեք ու մի համեմատվեք նախկինի հետ։ Դուք այդ իրավունքը չեք վաստակել, դեռ շատ փոքր եք ու անարժան»։