Թալին խոշորացված համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու են «Զարթոնքը», «Հայքը» և «Մեր համայնքը»

«Զարթոնք» կուսակցության նախագահ, ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել են 4 կուսակցություն (դաշինք)՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը,  «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով ընդհանուր 21 մանդատից՝ «Զարթոնքը» ստանալու է 6 մանդատ, «Հայքը»՝ 3 մանդատ, «Մեր համայնքը»՝ 2 մանդատ՝ ընդհանուր 11 մանդատ:

«Զարթոնքը», «Հայքը» և «Մեր համայնքը» որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը, ղեկավարվելով Կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:

«Զարթոնքը», «Հայքը» և «Մեր համայնքը», որպես  Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են «Հայքի» ներկայացուցչին:

Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ»: