Ես հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ․ Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է

«Սիրելի՛ փաստաբաններ,

Ես հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու շարունակաբար ամրապնդվող ձեր պրոֆեսիոնալ ազդեցությամբ:

Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը:

Ես մշտապես նշել եմ, որ փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում։

Մարդու իրավունքների պաշտպանի համար փաստաբաններն իրավապաշտպան աշխատանքի անփոխարինելի գործընկերներ են:

Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ»։