Լարսը փակ է

Վրաստանի սահմանային ոստիկանությունը չորեքշաթբի որոշում է ընդունել վատ եղանակային պայմանների պատճառով Լարսի հատվածում փակել ճանապարհը բեռնատար մեքենաների համար, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով հնարավոր չէ ապահովել բեռնատար տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը Լարսի ճանապարհով, ուստի Վրաստանի սահմանապահ ոստիկանության կողմից որոշում է ընդունվել չորեքշաբթի 07:50-ից փակել այն Լարսի հատվածում», – ասված է հաղորդագրության մեջ։

Լարսի ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը Ռուսաստանի հետ։