Լավրովը՝ Պուտինի և Էրդողանի ծրագրվող հեռախոսազրույցի մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ծրագրվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և  Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և  Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Նա նշել է, որ ի թիվս այլնի՝ կքննարկվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Էրդողանն իր վերջին հայտարարության մեջ նշել էր, որ ինքը պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի և  Կիևի միջև։ Կրեմլը՝ ի դեմս խոսնակ Դմիտրի Պեսկովի, արդեն արձագանքել է այս հայտարարությանը՝ ասելով, որ մենք հակամարտության կողմ չենք։ Այժմ մենք դիտարկում ենք, թե ինչպես է թուրքական մամուլը արձագանքում այս հայտարարություններին։ Նախատեսվում է հեռախոսազրույց մեր ղեկավարների միջև։ Կարծում եմ՝ այդ հարցերը նույնպես կքննարկվեն»,-ասել է Լավրովը։