Որոնք են oմիկրոն հիմնամանրէի ախտանշանները․ բժշկի պարզաբանումը

Հարավաֆրիկյան Հանրապետության բժիշկ Ունբեն Պիլեյը խոսել է կորոնավիրուսի օմիկրոն հիմնամանրէով վարակվածների ախտանիշների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մասնավորապես, բժիշկն ասել է, որ հիվանդությունը մինչ այժմ դրսևորվել է շատ թեթև, բայց դեռ վաղ է այդ մասին որևէ բան ասել։

«Մենք տեսել ենք գրիպի ախտանիշներով հիվանդներ, չոր հազ, ջերմություն, գիշերային քրտնարտադրություն և մարմնի ցավեր… Կարծում եմ, որ դա փոխկապակցված է COVID-19-ի բոլոր մյուս ալիքների հետ, որոնք մենք տեսել ենք», – ասաց Պիլեյը:

Ավելի վաղ Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիան օմիկրոն հիմնամանրէի հիմնական ախտանիշն անվանել էր ծանր հոգնածության առկայությունը: Միևնույն ժամանակ, հիվանդներից ոչ ոք համի կամ հոտի զգացողությունը չի կորցրել: