Հունվարի 1-ից քաղաքացիները հանրային սննդի կետեր, մշակութային, հասարակական վայրեր կայցելեն միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում․ նախագիծ

Շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ և հասարակական այլ վայրեր քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ քննարկվում է նաև չպատվաստված քաղաքացիների մուտքը «Հայփոստ» արգելելու հարցը։

«Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, պետք է ՊՇՌ թեստի բացասական արդյունք ցույց տան»,- նշեց Ավանեսյանը։

Նա ասաց նաև, որ թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում դիմակների կրումն արդյունավետ է, կորոնավիրուսի տարածումն էականորեն նվազում է։