44-օրյա պատերազմի մասնակիցները ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» բուժում ստացող 44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը։

«Զինվորի տան» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տղաների ելույթի վերջին հատվածը, որում հանդիսատեսը բուռն ծափերով արձագանքում է պարային ելույթով հանդես եկած տղաներին, որոնք նստած են  անվասայլակին։

Տղաների մասնակցությամբ պարային ելույթի ամբողջական տեսանյութը կհրապարակվի ավելի ուշ։