Պուտինը ՌԴ ԱԽ նիստում ներկայացրել է եռակողմ հանդիպման արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպումից հետո տեսակապի միջոցով հրավիրել է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Պուտինն անդրադարձել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին և համառոտ ներկայացրել ինչպես երկկողմ, այդպես էլ եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները