Երևանի քաղաքապետարանը 211 հատ ավտոբուս է ձեռք բերել (տեսանյութ)

211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեով։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը՝ մեջբերելով քաղաքապետ Հայկ Մարությանի դիմումը երևանցիներին․ «Սիրելի երևանցիներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք մեր նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։

211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեով։

Բնականաբար, մենք շարունակելու ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»։

Մանրամասերը՝ տեսանյութում