Եղվարդում կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության և 2 այլ ավտոմեքենաներ բախվել են․ բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան և Toyota ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։  Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով շտապօգնության բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։

Աղբյուրը նշում է, որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ շտապօգնությունը՝ լուսաձայնային ազդանշանները միացրած, կանչով հիվանդի մոտ մեկնելիս է եղել, երբ Toyota-ն բախվել է շտապօգնության ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել 06-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։