Թուրքերն ուժեղացրել են սպառնալիքները Հունաստանի դեմ

Նոյեմբերի 19-ին Աթենքում տեղի ունեցած Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումից հետո Թուրքիան սաստկացրել է շանտաժն ու սպառնալիքները Հունաստանի և հույն ժողովրդի դեմ։ Կարծում ենք, որ դա պատահականություն չէ, այլ իրադարձությունների միանգամայն բնական զարգացում։ Թուրքերը երբեք մարդ չեն դառնա և երբեք չեն ընդունի, որ Թուրքիայի և թուրքերի հանդեպ ատելությունը բխում է հենց այն բանից, թե ինչպես են իրենք (թուրքերը) վերաբերվում իրենց շրջապատող աշխարհին: Բավականին հաճախ տեղեկություններ են հայտնվում, որ թուրքերը ձուլում են Հյուսիսային Սիրիան՝ փոխելով այնտեղ ժողովրդագրական իրավիճակը։ Աշխարհը հիշում է, որ 1973 թվականից ի վեր թուրքերը ոչ միայն գրավել են Հյուսիսային Կիպրոսը, այլև կղզու այս հատվածում չկա ոչ մի հույն կամ հայ՝ Կիպրոսի բնիկ բնակիչները։ Իսկ այժմ, օրինակ,  ընթանում է Արցախի օկուպացված հատվածի թուրքացումը։

Այդ իսկ պատճառով պարզ է, որ Թուրքիան այժմ ուժեղացնում է հակահունական քարոզչությունը։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) բարձրաստիճան ներկայացուցիչ, AKP Կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մեթին Քուլունքը, որը նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի վստահելի անձն է, հայտարարել է, որ Հունաստանի կողմից հրթիռային հարձակման դեպքում թուրքական զորքերը Աթենքում կլինեն 5 ժամից։ Ռազմական նախազգուշացումը հնչել է Արևելյան Միջերկրական ծովում երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին, նոյեմբերի 22-ին հաղորդել է «Turkish Minute» պարբերականը: Հայտարարություններն արվել են հանգստյան օրերին հյուսիսային Քորում քաղաքում տեղի ունեցած համաժողովի ժամանակ: Համաժողովը կոչվում էր «Թուրքիայի դիրքը նոր աշխարհակարգում»։ Քուլունքը, որը ելույթ է ունեցել միջոցառմանը, խոսել է անցած ամառ Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում էներգետիկ իրավունքների շուրջ Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածության մասին, ինչպես նաև Թուրքիայի վրա Հունաստանի հնարավոր հրթիռային հարձակման լուրերի մասին. «Լսել եմ, որ Հունաստանը հրթիռային հարձակում է իրականացնելու Թուրքիայի վրա։ Թող անեն, ու պատասխան կստանան։ Հինգ ժամից կլինենք Սալոնիկում, Աթենքում։ Հին Թուրքիան այլևս գոյություն չունի»։ Իսկ դեռ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ իր երկիրը զերծ չի մնալու Արևելյան Միջերկրական ծովում նավթի և գազի հորատման աշխատանքները շարունակելուց, և ոչինչ չի կարող խանգարել նրան դա անել։ «Մենք ոչ մեկից չենք վախենում։ Նրանք, ովքեր արկածներ են փնտրում Արևելյան Միջերկրական ծովում, պատասխան կստանան»,- նախազգուշացրել է Օքթայը նոյեմբերի 15-ին այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» (ՀԿԹՀ) անկախության 38-րդ տարեդարձի արարողության ժամանակ։

Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Հունաստանի քաղաքականությունը թուրք բարձրաստիճան զինվորականների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, հայտնում է թուրքական Daily Sabah թերթը։ Խոսելով Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի քաղաքականության մասին՝ Հուլուսի Աքարը հայտարարել է. «Մենք ոչ մի կերպ հարձակողական դիրքերում չենք, մենք այնտեղ պաշտպանում ենք մեր իրավունքները… Հունաստանը դիմում է սադրիչ, լարվածություն բարձրացնող, վիրավորական խոսքի և գործողությունների: Հունաստանի իշխանությունները հայտարարություններ են անում, թե Թուրքիան Հունաստանի դեմ քայլեր է անում»։ Ինչպես հաղորդում է նույն թերթը, իշխող AKP-ի փոխնախագահ ոմն Նուման Քուրթուլմուշը, ելույթ ունենալով ԶԼՄ-ների համար սեմինարի ժամանակ, նույնպես հակահունական հայտարարություններ է արել։ Նրա խոսքով, Հունաստանի ենթադրյալ զորավարժությունները և Թուրքիայի դեմ «սադրիչ» հայտարարությունները երրորդ երկրների դրդման արդյունք են. «Այստեղ հիմնական խնդիրը անհարմարությունն (դիցկոմֆորտ) է, որ ոմանք զգում են Միջերկրական ծովում Թուրքիայի ուժեղ ներկայությունից… Քանի որ ոմանց դուր չի գալիս Թուրքիայի գոյությունը, նրանք իրենց դժգոհությունն են հայտնում այն ​​փաստի առնչությամբ, որ Թուրքիան պաշտպանում է իր ինքնիշխան իրավունքները Էգեյան և Միջերկրական ծովերում Հունաստանին ցուցաբերած աջակցության միջոցով, ինչպես դա արել են Հունաստանի համար այս ամբողջ ընթացքում»:

Հասկանալի է, իհարկե, որ թուրքերն իրենց զորավարժությունները, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմաններում և Արցախի օկուպացված հատվածում, չեն համարում սադրիչ և ագրեսիվ, նրանք չեն համարում, որ իրենց նեոօսմանիզմն ու պանթուրքիզմը երրորդ երկրների հրահրման արդյունք է։ Ինչո՞ւ։ Քանի որ դրանք թուրքերն են, դա «տափաստանի ամենակեղտոտ ցեղն է», մի շարք պատմաբաններ այս արտահայտությունը վերագրում են մոնղոլ Թեմուջինին կամ Չինգիզխանին, ինչպես նրան անվանում էին թուրքերը… Արդյո՞ք կեղտ չէ, նույնիսկ իր առասպելներում խոստովանել, որ թուրքերի նախահայրը «սեռական հարաբերություններ» է ունեցել գայլի հետ, որից ծնվել են թուրքերը: Թող յուրաքանչյուր ընթերցող ինքը պատասխանի այս հարցին: Իսկ մենք առայժմ արձանագրում ենք՝ Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել բացահայտ լարվածությունը՝ «երրորդ երկրների», այսինքն՝ համաշխարհային տերությունների գրեթե լիակատար լռության պարագայում։

Սերգեյ Շաքարյանց