Փաշինյանը տալիս է Սյունիքը ու թուրքին դրդում նոր ցեղասպանության (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:

ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում, որ հնչեցրեց օնլայն ասուլիսում, բացակայում է հայկական՝ պետական, ազգային շահը: Փոխարենը նրա խոսքերով ոգևորված են ադրբեջանական լրատվամիջոցները, մեջբերում են նրա հայտարարությունները՝ որպես ադրբեջանանպաստ:

Իսկ ասուլիսում Փաշինյանը հստակ մեսիջներ հղեց Ադրբեջանին, Թուրքիային, ՌԴ-ին, միջազգային հանրությանը, ի ցույց դնելով իր պարտվողականությունն ու պատրաստակամությունը՝ գնալ ցանկացած զիջումների:

Փաշինյանը շատ պարզ ասաց, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, Հայաստանի համար Արցախի կարգավիճակի հարցը օրակարգային չէ, որ ինքը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը թողնելով թշնամական պետության կազմում, ու հայտնեց իր դիրքորոշումը՝ ԼՂԻՄ սահմաններով ինքնորոշվել Ադրբեջանի կազմում։ Նա պարզ ասաց՝ չի մեկնում Արցախ, որպեսզի չբարկացնի Ալիևին։ Անիմաստ ու մսխված համարեց մեր պայքարի անցած 30 տարիները ու շեշտեց, որպեսզի նոր պատերազմ չլինի՝ պիտի Ադրբեջանին տանք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։