Երևանում կներդրվի էլեկտրական սկուտերների առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով վարձակալության ծառայություն

Կառավարությունը բավարարել է «ԷԳԷԱ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է զբոսաշրջության ոլորտում՝ ներդնելով էլեկտրական սկուտերների առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով վարձակալության ծառայություն։ Գործունեությունը սկզբնական շրջանում իրականացվելու է Երևանում, այնուհետև մարզերում և զբոսաշրջային վայրերում։

Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 37 մլն դրամի ներդրում՝ էլեկտրական սկուտերների և պահեստամասերի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 9 նոր աշխատատեղ` մինչև 230,000 դրամ միջին աշխատավարձով։

Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 37 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման ատոնությունը գնահատվում է 2.7 մլն դրամ։