Տարածաշրջանի և Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ և առանց Ռուսաստանի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանին Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների և Ռուսաստանի կողմից ակնկալվող օգնության մասին։ Ինչո՞ւ Հայաստանն այնուամենայնիվ չդիմեց ՌԴ-ին ռազմական փոխօգնության նպատակով, արդյո՞ք դա եղավ Ռուսաստանի հորդորով, թե իշխանություններն այլ նպատակներով փորձեցին հերթական անգամ վարկաբեկել Ռուսաստանին՝ նրա ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու համար։ Հայկ Այվազյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները թեև երեսանց պրոռուսական քաղաքականություն են վարում, սակայն կատարում են իրենց արևմտյան տերերի պատվերը՝ պարբերաբար սադրելով Ռուսաստանին պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ՝ իմանալով, որ ՌԴ-ը միջնորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հետևաբար որպես միջնորդ այդ պետությունն իրավունք չունի կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել։ Դրա արդյունքում Ռուսաստանին պարզապես կզրկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից և կպարտադրեն իր տեղը զիջել Թուրքիային։

Այն, որ ՀՀ իշխանությունները հակառուսական քաղաքականություն են իրականացնում, փաստում է նաև Ռուսաստանից անկախ ՀՀ սահմանային լարվածության հարցերով հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ Բրյուսելում, այն դեպքում, երբ Հայաստանի սահմանների անվտանգությունն այսօր ՌԴ-ն է ապահովում, և ցանկացած ռազմական բախում, ագրեսիա և հարձակում Ադրբեջանի կողմից ռուսական միջնորդությամբ է կասեցվում։

Ինչ ապագա է սպասում Հայաստանին դեպքերի նման զարգացման պայմաններում։ Հաղորդման հյուրի կանխատեսումները լավատեսական չեն։

Մանրամասները՝ տեսանյութում