Պաշտոնապես դիմում եմ Դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները․ Արծվիկ Մինասյան

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պաշտոնապես դիմեց ՀՀ դատախազությանը։

«Պաշտոնապես դիմում եմ Դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, և ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա արտահերթ նիստում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև վեճ է տեղի ունեցել։ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Անդրանիկ Քոչարյանը կեղծ տեղեկություններ և մանիպուլյացիաներ է տարածում, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը լքել էին դահլիճը։