Դուք դատվելու եք և ոչ միայն այս հանցագործության համար (տեսանյութ)
Որերորդ անգամ մանիպուլյացիաներ ու կեղծ տեղեկություններ եք տարածում, պարոն Քոչարյան, Դուք պետք է դատվեք դեռ, Դուք և Վահագն Ալեքսանյանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին,Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` Դուք դատվելու եք և ոչ միայն այս հանցագործության համար։ Պաշտոնապես դիմում եմ Դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, և ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Վիճաբանություն սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը լքեցին դահլիճը։
Մանրամասները՝ տեսանյութում