Արցախում կորոնավիրուսի 40 նոր դեպք է գրանցվել, 5 հիվանդ մահացել է

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 22-ին կատարվել է 139 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 40  նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արցախում մեկ օրում արձանագրվել է  5 մահվան դեպք։ 72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, շողացող առիթմիա, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

65-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:

70-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:

61-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:

52-ամյա տղամարդը մահացել է  բարդացած էթիոլոգիայի կորոնավիրուսային հիվանդության հետևանքով:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21525 քաղաքացու հետազոտություն, որից 3553-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։