Ո՛չ, չտեսնել- չլսելու տալ չի լինելու, լռել չի լինելու, այս անգամ` խնայել չի լինելու. 3

Եվ ինչո՞ւ պետք է խնայեմ Գերագույն հոգևոր խորհրդին, երբ ինքս ինձ չեմ խնայում…

 

Սկիզբը` այստեղ

Գերագույն հոգևոր խորհուրդը (ԳՀԽ) սույն թվականի նոյեմբերի 12-ի իր «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում» հայտարարությամբ  բացի նրանից, որ բթացրել է հավատացյալների թեկուզ մի մասի զգոնությունը վերոնշյալ վտանգի հարցում, կարևորելով  համավարակի ներկա պայմաններում անձի հանրային պատասխանատվությունը՝ չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը, դրանով, ըստ էության, անուղղակիորեն կոչ է արել պատվաստվել: Ի՞նչ է, ԳՀԽ-ում խնդրո առարկա հայտարարությունից առաջ չէի՞ն լսել, տեղյակ չէի՞ն մարդկության քանակի կրճատման գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի դավադիր ծրագրի մասին, որն իրականացվել և իրականացվելու է տարբեր միջոցներով, այդ թվում նաև` վտանգավոր վիրուսի, համավարակի, ինչպես նաև այդ կապակցությամբ կիրառվող պատվաստումների:

Արհեստականորեն ստեղծված նոր կորոնավիրուսի, նրա տարբեր շտամների, մուտացիաների միջոցով վերը նշված ծրագիրն արդեն իրականացվում է ու դեռ շարունակվելու է իրականացվել, իսկ առանձին պատվաստանյութերի կամ դրանց առանձին խմբաքանակների միջոցով, որպես մարդու օրգանիզմ մտցվող կենսաբանական կամ քիմիական բնույթի դանդաղ գործողության ականներ, հիշյալ ծրագրի իրականացումը կամ արդեն սկսվել է, կամ սկսվելու է մոտ ապագայում:

ԳՀԽ-ի անդամներից գոնե մեկնումեկը խնդրո առարկա հայտարարությունից առաջ Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն. համաշխարհային կառավարության գաղտնիքները», Կարի Քահի «Աշխարհի գրավման ճանապարհին» աշխատությունները (երկուսն էլ, ի դեպ, հրատարակված նաև հայերեն թարգմանությամբ) չէ՞ր կարդացել…

Չէ՞ր կարդացել Միշել Սոլոմոնին Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի խորհրդական, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին ղեկավար, մասոն, իլյումինատ, Ռոտշիլդների աջ ձեռքը հանդիսացող Ժակ Ատալիի տված հարցազրույցը` 1981թ. հրատարակված Սոլոմոնի «L’avenir De La Vie» գրքում, գոնե չէր լսել այդ մասին, կամ «Գարդիան»-ի 2009թ. մայիսի 31-ի «They’re called the Good Club – and they want to save the world» վերտառությամբ հրապարակումից տեղյակ չէ՞ր Նյու Յորքի կենտրոնում 2009թ. մայիսի 5-ին «Լավ ակումբ» հորջորջվածի հույժ գաղտնի հանդիպման մասին…

Ըստ նշված հրապարակման, հիշյալ ակումբը, որը բաղկացած է միլիարդատերերի փոքր և աշխարհում ամենաէլիտար խմբից, Բիլ Գեյթսի, Ուորեն Բաֆեթի և Դեյվիդ Ռոքֆելլերի հրավիրած այդ հանդիպմանը քննարկել է նաև աշխարհում ծնելիության և գերբնակեցման հարցերը, բացի վերոնշյալ անձանցից, «Լավ ակումբ»-ի անդամներ են նաև այնպիսի խոշոր միլիարդատերեր, ինչպիսիք են Ջորջ Սորոսը, Օփրա Ուինֆրին, Թեդ Թերները, Էլի և Էդիթ Բրոուդները, իսկ «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի նախագծերից մեկը Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքն է (ԳԱՎԻ):

ԳՀԽ-ում խնդրո առարկա հայտարարությունից առաջ չգիտեի՞ն, որ ԳԱՎԻ-ի հետ սերտորեն համագործակցում են «ՀՀ առողջապահության նախարարություն» (ԱՆ) կոչված, բայց մի շարք հարցերում Հայաստանի բնակչության առողջության դեմ գործող մարմինը, ինչպես նաև նրա ենթակայության «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոն» կոչվածը…

ԳՀԽ-ն հիշյալ հայտարարությունն ընդունելուց առաջ չի՞ մտածել, իրեն հաշիվ չի՞ տվել, որ եթե «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածը ու վերոնշյալ կենտրոնը անազնիվ, մութ, հետին, դավադիր կամ վտանգավոր նպատակներ չունեն, ապա ինչո՞ւ են հանրությանը մոլորեցնում  սուտ, կեղծ տեղեկատվությամբ, ինչո՞ւ են նրանց խաբեությամբ հրապուրելով, համոզում, ուղղորդում պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ…

«Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ համարեց նաև, որ առողջապահության ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատվաստման օգտակարության և հետևանքների վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը կանխելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- նշված է ԳՀԽ-ի հիշյալ հայտարարության մեջ:

Եվ, բնականաբար, հարց է առաջանում` ինչպե՞ս հասկանալ սա… ԳՀԽ-ն առողջապահության ոլորտի պատկան մարմիններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԱՆ կոչվածի, նիկոլական կառավարության կողմից գովազդվող պատվաստման օգտակարությանը հակասող` պատվաստման անբավարար արդյունավետության, վտանգավոր հետևանքների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը, տարածումը ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում օրենսդրորեն արգելվի՞… Ֆուտբոլային լեզվով` պա՞ս է տալիս…

Իսկ եթե ոչ, ԳՀԽ-ն թող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի միջոցով հրապարակայնորեն հայտարարի, որ ո՛չ, դա չի նկատի ունեցել, ու հստակ պարզաբանի, թե ինչ է նկատի ունեցել առողջապահության ոլորտի պատկան մարմիններին վերոնշյալ խնդիրն առաջադրելով, հակառակ պարագայում, այսինքն` լռության կամ լղոզված պատասխանի, հայտարարության տվյալ հատվածը համարվելու, գնահատվելու է հենց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի անբավարար արդյունավետության, վտանգավոր հետևանքների դեմ հանդես եկողների բերանը փակելու կոչ` դրանից բխող հետևություններով ու մեկնաբանություններով հանդերձ…

ԳՀԽ-ի խնդրո առարկա հայտարարությանը ծանոթանալուց հետո հիմնավոր կասկածներ առաջացան, որ այն ընդունվել է կամ ծայրահեղ անգիտության, կամ, ինչն ավելի խելքին մոտ, հավանական է, ներքին (Նիկոլ, Նիկոլի իշխանություն, նիկոլականներ, Պետրոս անունով հաստավիզ ու ցմփոր մի սրիկա…) կամ արտաքին (Վատիկան, մասնավորապես, Վատիկանի մասոններ, ԱՄՆ-ի հատուկ ծառայություններ…) ինչ-ինչ ճնշումների արդյունքում:

Ի դեպ, Հռոմի պապը մարդկանց կոչ է արել պատվաստվել COVID-19-ի դեմ, ուշագրավ է նաև, որ հիշյալ հայտարարությունն ընդունած ԳՀԽ ժողովում (ընդլայնված կազմով) պատվասռումների ու խնդրո առարկա հայտարարության անհրաժեշտության մասին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, խոսել է հատկապես Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Եթե ոչ ինքը, ապա ո՞վ…

 

Արթուր Հովհաննիսյան