Ո՛չ, չտեսնել- չլսելու տալ չի լինելու, լռել չի լինելու, այս անգամ` խնայել չի լինելու. 2

Եվ ինչո՞ւ պետք է խնայեմ Գերագույն հոգևոր խորհրդին, երբ ինքս ինձ չեմ խնայում…

 

Սկիզբը` այստեղ

Յո՞ երթաս, Գերագույն հոգևոր խորհուրդ… Սույն թվականի նոյեմբերի 12-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում» հայտարարությամբդ  Աստծո՞ւն ծառայեցիր, թե Սատանայի ջրաղացին ջուր լցրեցիր…

Հասկանալի է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը (ԳՀԽ) իր խնդրո առարկա հայտարարությունը պատճառաբանելու է կամ կարող է պատճառաբանել Հայաստանում վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճով, փորձելու է դրանով արդարանալ: Ինչպես յուրաքանչյուր հայի և քրիստոնյայի, հավատացեք, այդ աճը մտահոգում է նաև ինձ, բայց ինձ մտահոգում են նաև այլ իրողություններ…

Հայաստանում թեև բազմահազար հավատացյալներ մինչ վերոնշյալ հայտարարությունն էլ արդեն չէին հավատում ու վստահում ԳՀԽ-ին (դրա համար բավարար էր թեկուզ միայն սոցիալական քարտերի պարտադրման, մարդկանց պարտադիր համարակալման շրջանում ԳՀԽ-ի դիրքորոշումը, ինչպես նաև Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից առաջ և հետո նշված խորհրդի կեցվածքը կամ համապատասխան դիրքորոշման բացակայությունը), այնուհանդերձ, կասկածից դուրս է, որ պատվաստումների առնչությամբ հիշյալ հայտարարությունից հետո է՛լ ավելի է մեծանալու այն մարդկանց քանակը, որոնք ԳՀԽ-ին չեն վստահելու,  խորհրդի խոսքն այլևս կողմնորոշիչ չի լինելու նրանց համար: Սա և՛ վատ է, և՛ լավ` այն առումով, որ հավատացյալների այդ խմբի համար ԳՀԽ-ի հայտարարությունը չի կարող պատվաստվելու համար ուղղորդող լինել:

Միաժամանակ անժխտելի է, որ հավատացյալների մի հսկայական զանգված, հայացքը հառած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ԳՀԽ-ի խոսքին էր սպասում կողմնորոշվելու համար` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հոգևոր վտանգ ներկայացնո՞ւմ է, թե ոչ: Եվ հիմա, երբ ԳՀԽ-ն առանց բոլոր փաստերն ու փաստարկները հաշվի առնելու, առանց խնդրի բազմակողմանի քննարկման ու վերլուծության, հայտարարեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում, այդ մարդիկ հավատալով ԳՀԽ-ին, գնալու են պատվաստվելու:

Բացի վերոնշյալից, երբ COVID-19-ի դեմ պատվաստումների պարտադրման առնչությամբ առաջիկայում որևէ դիմում քննվի Սահմանադրական դատարանում և այդ դիմումում փաստարկ լինի նաև COVID-19-ի դեմ պատվաստման արդյունքում հոգևոր վտանգի առաջացման հնարավորության, ռիսկի վերաբերյալ, ՍԴ-ն հղում է կատարելու ԳՀԽ-ի հայտարարությանը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում, հետևաբար, հավատացյալներ, անհիմն է ձեր մտահոգությունը:

Ինչ վերաբերվում է Հայաստանում վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճի առնչությամբ ԳՀԽ-ի արտահայտած խորը մտահոգությանը և ցավին, ապա նշված աճի համար պետք է «շնորհակալություն» հայտնենք Հայաստանի ոստիկանական բռնապետության առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանին և վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլին, նաև` Նիկոլի գլխավորած կառավարությանը:

Հենց վերոնշյալների հանցավոր գործունեության և անգործության արդյունքում ապահովվեց կորոնավիրուսի «Դելտա» շտամի զանգվածային ներթափանցումը Հայաստան, այդ կերպ, ինչպես նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակներ կրելու, այսինքն` դիմակների զանգվածային գործածման պարտադրանքով խթանվեց վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը:

Թեև վերոնշյալի կապակցությամբ փաստարկված քննադատություն ու մեղադրանքներ քանիցս հրապարակվել են ԶԼՄ-ներում, ու ԳՀԽ-ն նման պատասխանատու հայտարարությունից առաջ, կարծում եմ, պարտավոր էր ծանոթ լինել ու պետք է որ ծանոթ լիներ նաև դրանց, սակայն ԳՀԽ-ի հայտարարությունում այս առնչությամբ «տարօրինակորեն» չկա որևէ մտահոգություն:

ԳՀԽ-ի հայտարարությունում «տարօրինակորեն» չկա նաև որևէ դատապարտում կամ գոնե մտահոգություն իշխանությունների կողմից մարդու անձնական ազատության, սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմամբ COVID-19-ի դեմ պատվաստումների պարտադրման առնչությամբ, հակառակը` պատվաստումների պարտադրանքը, կարծում եմ, անուղղակիորեն արդարացված է հետևյալ ձևակերմամբ. «Կարևորվեց, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային պատասխանատվության հետ՝ չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը» (ընդգծումը` մերը)։

Ու քանի որ ԳՀԽ-ն այս հայտարարությունն է արել, թող բարի լինի հրապարակայնորեն պատասխանել հետևյալ հարցին` ինչպե՞ս է պատկերացնում իր կարևորածը` անձնական ազատության խստորեն համադրումը հանրային պատասխանատվության հետ, երբ քրիստոնյա հավատացյալը կամ պարզապես անհատը` անկախ հավատացյալ լինել- չլինելու հանգամանքից, մի շարք պատճառներով, հիմնավորումներով սկզբունքորեն չի ուզում պատվաստվել, դե՛մ է դրան, սակայն չարագործի իշխանությունը թեկուզ հակաիրավական և հակասահմանադրական կերպով, բայց պետության իրավական, օրենսդրական լծակներն օգտագործելով, պատվաստումը պարտադրում է նրան` կանգնեցնելով օրվա հացից, ինչպես նաև սահմանադրական մի շարք իրավունքներից, ազատություններից զրկվելու փաստի առջև:

Արդյոք ԳՀԽ-ն իր այս հայտարարությամբ չի՞ հորդորում Հայաստանի բնակիչներին  ստորադասել ու զոհաբերել իրենց անձնական ազատությունը հանրային պատասխանատվությանը, գնալ ու պատվաստվել հանուն հանրային առողջության և անվտանգության` չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը, իբր պատվաստումը լուծում է այդ խնդիրը: Եթե հենց դա չի հորդորում, թող հրապարակայնորեն պարզաբանի, տեղեկացնի այդ մասին` նկատի ունենալով, որ իր լռությունը գնահատվելու է որպես հաստատում վերոնշյալ հորդորի:

Ընդգծեմ, որ աշխարհում COVID-19-ի դեմ կիրառվող որևէ պատվաստանյութ պատվաստվողին չի տալիս սեփական և այլոց կյանքերը չվտանգելու, կորոնավիրուսով չվարակվելու և այլոց չվարակելու, կորոնավիրուսային հիվանդության ծանր և առանձնապես ծանր ընթացքից, ինչպես նաև COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերից խուսափելու հնարավորություն:

Վերոնշյալի առնչությամբ փաստերը, ապացույցները բազմաթիվ են ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, փաստ է նաև «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվող, բայց մի շարք հարցերում Հայաստանի բնակչության առողջության դեմ գործող մարմնի կողմից նշված դեպքերը հանրությունից թաքցնելը: ԳՀԽ-ն իր հայտարարությունից առաջ տեղյակ չէ՞ր այս իրողությանը…

ԳՀԽ-ն տեղյակ չէ՞ր նաև, որ չնայած COVID-19-ի դեմ իրենց բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշներ ունենալուն ու պատվաստվածների թվաքանակն ամեն օր գնալով ավելացնելուն, աշխարհի բազմաթիվ երկրներում, հենց պաշտոնական վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր օր զուգահեռաբար ավելանում են կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի և կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների քանակները, հետևաբար կամ նշված պատվաստումները մի որոշ ժամանակից դառնում են առավել անարդյունավետ, կամ անզոր են մարդուն պաշտպանել կորոնավիրուսի նոր շտամներով վարակվելուց, այլոց վարակելուց, հիվանդանալուց, մահանալուց, կամ էլ հենց իրենք են մի որոշ ժամանակ հետո խթանում վարակման ու մահվան դեպքերի աճ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան