Ինչո՞ւ են պատվաստումների առնչությամբ ստում, կեղծում «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածն ու նրա ՀՎԿԱԿ-ը

Եվ արդյոք մասնակիցը չե՞ն համաշխարհային մասշտաբով իրականացվող կենսաահաբեկչության կամ մարդկանց անթույլատրելի փորձերի ենթարկելու

 

Կա սուտ, կա հրեշավոր սուտ, և կա «ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչվածի սուտ` բարձրացված պետական քարոզչության մակարդակի: ԱՆ կոչված, բայց մի շարք դեպքերում մարդկանց առողջության դեմ գործած ու գործող մարմնի, ինչպես նաև նրա ենթակայության կառույցի՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) այդ սուտը, կեղծիքն արդեն անառարկելիորեն փաստված, արձանագրված է:

Ահա նրանց կողմից պատրաստված ու լայնորեն տարածված, «ՊԱՇՏՊԱՆՎԻ՛Ր ՊԱՏՎԱՍՏՎԻՐ COVID-19-Ի ԴԵՄ» վերտառությամբ տեղեկատվական թերթիկը (լուսանկարը` հոդվածի ներքևում), որում չխորշելով լկտի ստից, կեղծիքից, գրել են, թե «COVID-19-Ի ԴԵՄ ԱՌԿԱ ԲՈԼՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ 100%-ով կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը»: Հայհոյանքը հակաքրիստոնեական և անվայել արարք չլիներ, կարելի էր ասել` տո ստի՛…

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ չկա նման բան, այսօր աշխարհում առկա որևէ պատվաստանյութ (բոլոր պատվաստանյութերի մասին հավաստելը, հայտարարելը, թե կանխարգելում են…, առավել մեծ սուտ է), ցավոք, 100%-ով չի կանխարգելում ոչ միայն կորոնավիրուսով վարակվելը, COVID-19-ով հիվանդանալը, այլև տվյալ հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, որոնք գրանցվում են ողջ աշխարհում, բնականաբար, նաև Հայաստանում:

Ըստ մոսկվաբնակ մեր հայրենակիցներից մեկի` Կարեն Չախալյանի ֆեյսբուքյան գրառման , «Բելգիայի առողջապահության նախարար Ֆրանկ Վանդերբրուկը (Վանդենբրուկը.- Ա. Հ.) Պառլամենտին տեղեկացնում է, որ Բելգիայում հոսպիտալացվածների 54.4%-ը կազմում են պատվաստվածները, տարբեր շրջաններում ցուցանիշները տարբեր են…»: Հասկանալի է, որ հոսպիտալացվածները հենց նրանք են, որոնց մոտ կորոնավիրուսային հիվանդությունը ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերով է ընթացել:

Ավելին. այն, որ COVID-19-ի դեմ պատվաստումները պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության դեպքերն ամբողջությամբ չեն կանխում, ուղղակիորեն թե անուղղակիորեն հաստատել կամ այդ մասին հայտարարել է նաև նախկինում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած, այժմ «Ազգային ժողով» կոչվածի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ս. թ. հոկտեմբերի 31-ին կատարած գրառմամբ : Ահա նրա այդ յուրօրինակ խոստովանությունը.

«‼ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար:

Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների`

6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով,

11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից:

Աղբյուրը` https://covid.cdc.gov/covid-data-tracker/ …»:

Ո՞ւր մնաց ԱՆ կոչվածի և ՀՎԿԱԿ-ի վերոնշյալ հավաստումը, թե COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100%-ով կանխարգելում են մահվան դեպքերը… Ինչպես ասում են, ստի ոտքերը կարճ են:

Բնականաբար, հարց է առաջանում` ԱՆ կոչվածը և նրա ՀՎԿԱԿ-ն ինչո՞ւ են ստում, ինչո՞ւ են սուտ, կեղծիք պարունակող տեղեկատվական թերթիկներ պատրաստել ու լայնորեն տարածել, եթե չունեն այդ ստով հանրությանը խաբելու, մոլորեցնելու նպատակ, որպեսզի մարդիկ գայթակղվելով տվյալ ստով, հանուն հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերից, մահվան դեպքերից 100%-ով պաշտպանված լինելու, այսինքն` երաշխավորված պաշտպանության, գնան ու պատվաստվեն COVID-19-ի դեմ կասկածելի ու վտանգավոր պատվաստանյութերով:

Եթե ԱԱԾ ունենայինք, ԱԱԾ-ն պետք է զբաղվեր ու պարզեր, թե ԱՆ կոչվածն ու նրա ՀՎԿԱԿ-ն արդյոք մասնակիցը չե՞ն համաշխարհային մասշտաբով իրականացվող կենսաահաբեկչության կամ մարդկանց նկատմամբ անթույլատրելի փորձերի…

Վերոնշյալ սուտ, կեղծ տեղեկատվությունը պարունակող թերթիկների լայն տարածման մասին է վկայում այն փաստը, որ դրանց կարելի է հանդիպել Երևանի հասարակական տրանսպորտում, փողոցներում հայտարարությունների վահանակների վրա, Վայոց Ձորի մարզպետարանի կայքում, Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում  և այլուր:

Ինչ վերաբերվում է աղբյուրին, որի վրա հղում կատարելով, վերոնշյալ տեղեկատվությունը ներկայացրել է Արսեն Թորոսյանը, ապա նշենք, որ այն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) կայքում հրապարակված մի տեղեկատվություն է: Բայց հենց այստեղ էլ հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ պետք է հավատալ ԱՄՆ-ի ինչ-որ կենտրոնի հրապարակած այդ տեղեկատվությանը, այո, հե՛նց ԱՄՆ-ի…

Եվ արդյոք շահագրգիտ կամ միտումնավոր կերպով ուռճացված չե՞ն CDC-ի ներկայացրած վերոնշյալ տեղեկությունները, ի տարբերություն չպատվաստվածների, ամբողջությամբ պատվաստված քաղաքացիների` կորոնավիրուսով 6.1 անգամ ավելի քիչ վարակվելու, COVID-19-ից 11.3 անգամ քիչ մահանալու վերաբերյալ, երբ աշխարհում պաշտոնական վիճակագրությամբ արտահայտվող իրավիճակը վկայում է` չնայած բնակչության գերակշիռ մասի պատվաստված լինելուն, կորոնավիրուսով վարակման, COVID-19-ով հիվանդացության դեպքերը շարունակում են աճել:

ԱՆ կոչվածը պարտավոր է իր պաշտոնական կայքում և ԶԼՄ-ներով հերքել վերոնշյալ մոգոնած ու տարածած վերոնշյալ սուտը, դրա համար ներողություն խնդրել հանրությունից և ոչ միայն… ԱՆ կոչվածը նշված պահանջը չկատարելու դեպքում, այն ստիպված է լինելու կատարել դատական կարգով:

 

Արթուր Հովհաննիսյան