ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր քարտուղար ունի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար է ընտրվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Այս մասին  տեղեկացնում է խմբակցության տարածած հաղորդագրությունը:

Հիշեցնենք, որ իշխող խմբակցության քարտուղարի պաշտոնը 8-րդ գումարման խորհրդարանի ձեւավորումից հետո զբաղեցնում էր պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը հոկտեմբերի 29-ին մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել, իսկ նոյեմբերի 8-ին վարչապետի որոշմամբ նշանակվել Շիրակի մարզպետ: