44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների բովանդակային վերլուծություն․ ինչո՞ւ անհետացան հիմնարար սկզբունքները և ի՞նչ ենք հասկանում՝ «կարգավիճակ» ասելով

ԵԱՀԿ Մինսկի Խումբը շարունակում է մնալ Արցախյան հակամարտության վերջնական և երկարաժամկետ կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, առնվազն քանի դեռ կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել այդ ձևաչափից հրաժարվելու մասին։ Հակամարտության անկյունաքարը միշտ էլ եղել է ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի իրացման համար արցախահայության պայքարը, որը տևական բանակցություններից հետո ամրագրվել է նաև հակամարտության կողմերի և համանախագահների կողմից՝ ի դեմս հիմնարար սկզբունքների և տարրերի։

Թեև 44-օրյա պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին, համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսման որոշակի հույսեր արթնացրեց, սակայն հետագա ամիսներին ՄԽ հայտարարությունները էական բովանդակային փոփոխությունների ենթարկվեցին և տարածվող տեքստերից աստիճանաբար դուրս մղվեց հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիշատակումը։

Սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ ՄԽ պաշտոնական հայտարարություններից անհետացան հիմնարար սկզբունքները և ինչո՞ւ են դրանց մասին հիշատակումները շատ ավելի կարևոր, քան Արցախի կարգավիճակի մասին Հայաստանից հնչող հեղհեղուկ ձևակերպումները։

 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

Հոդվածն՝   այստեղ