Երբ կհանդիպեն Պուտինն ու Բայդենը․ լրատվամիջոցներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարվա սկզբին հնարավոր է՝ հանդիպի իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին, գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականը պարզաբանել է, որ մինչև այս տարեվերջ պետությունների ղեկավարները, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն տեսակոնֆերանսի ձևաչափով։

«Մանրամասները դեռ լիովին համաձայնեցված չեն, և այդ պատճառով ոչ Կրեմլը, ոչ Սպիտակ տունը չեն շտապում մանրամասներ հրապարակել»,- ասվում է հրատարակման մեջ։

Ենթադրաբար, Պուտինն ու Բայդենը նախատեսում են քննարկել քաղաքական գործիչների՝ հունիսին Ժնևի գագաթնաժողովում ձեռք բերած պայմանավորվածությունների կատարումը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի նախօրեին նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հասկանում են երկու առաջնորդների հանդիպման անհրաժեշտությունը, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան։ Իր հերթին Սպիտակ տունը հայտնել է նաև, որ տեղեկություն չունի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների մինչև տարեվերջ զրույցի հնարավորության մասին։

Վլադիմիր Պուտին-Ջո Բայդեն առաջին հանդիպումը կայացել է հունիսի 16-ին՝ Ժնևում։ Համատեղ հայտարարության մեջ առաջնորդներն ընդգծել են, որ կողմերը մտադիր են համապարփակ երկկողմ երկխոսություն սկսել ռազմավարական կայունության շուրջ, որը կլինի առարկայական և եռանդուն։ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ մտադիր են խորհրդակցություններ սկսել կիբերանվտանգության, բանտարկյալների փոխանակման և սպառազինությունների վերահսկման վերաբերյալ: