Բա հարգելի ԱՄՆ, էն ֆոսֆորային զենքը, որ լցրեցին հայերի գլխին, ի՞նչի մի հատ նույն Պետդեպի բյուրոն ծպտուն չհանեց…

44 օր Արցախում հայ էին սպանում, բայց ԱՄՆ պետդեպը հանգիստ հետևում էր, ընդամենը  երկու հերթական հայտարարություն արվեց` կողմերին բանակցային սեղան վերադառնալու կապակցությամբ:

Հիմա երեկվա մեկ քաղաքացիական անձի սպանության հարցով ԱՄՆ պետդեպը խորը քնից արթնացավ և դատապարտեց:

Սա լուրջ ազդակ է, որ Արցախի շուրջ գործընթացները զարգանում են ոչ ԱՄՆ ցանկությամբ և հիմա նրանք դատապարտողի, կարեկցողի դերում պետք է հայերին ցույց տան, որ մտահոգ են մեզ համար:

Դե մենք էլ հիշողությունից զրկված, մեկ օրով ապրող ենք դարձել, մեկը չասեց՝ բա հարգելի ԱՄՆ, էն ֆոսֆորային զենքը, որ լցրեցին հայերի գլխին, ինչի՞ մի հատ նույն պետդեպի բյուրոն ծպտուն չհանեց…

Որ սուլթանատի վարձկանները խաղաղ բնակիչ էին տանջամահ անում, ի՞նչի մի բերան չարձագանքեցիր էն ժամանակ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից