Հերքում․ Սամի Հայրապետյանը պրոիշխանական չէ և կեղծ պրոֆիլ չէ

Նոյեմբերի 8-ին LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի եթերում հաղորդավարուհին անդրադառնալով օրերս սոցիալական ցանցերով տարածված կեղծ տեղեկատվությանը, թե հայուհի մարզիկը ՌԴ-ում ծեծել է երեք ադրբեջանցիների, խոսել է նաև, ըստ հաղորդման հյուրի՝ Մարիամ Հովսեփյանի, այդ լուրը տարածած Սամի Հայրապետյանի էջի մասին, որը պատկանում է օգտատեր Սամվել Հայրապետյանին և նշել, թե նա ակնհայտ պրոիշխանական քարոզչություն է իրականացնում և հավանաբար կեղծ էջ է։ Մեզ հետ կապվեց օգտատերը և ասաց, որ ինքն ամենևին իշխանամետ կողմնորոշում չունի և կեղծ չէ, իրական անձնավորություն է, որը «Ֆեյսբուքում» ներկայանում է իր իրական պրոֆիլով։ Նրա էջում պրոիշխանական գրառումներ չկան, և նման պնդումը թյուրիմացության հետևանք է։