Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն կկրճատվի 26,5 տոկոսով

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 2022 թվականին կկրճատվի 26,5 տոկոսով։

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Պետրոսյանը նշեց, որ նախարարությունում ընդգրկված են 6 ծրագիր և 22 միջոցառում։

«2022 թվականի բյուջետային հայտում ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 6 միլիարդ 772 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 26,5 տոկոսով։ Դա պայմանավորված է «KFW» բանկի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերի պայմանագրային ժամկետների ավարտով։ Պայմանագրային ժամկետն ավարտվում է այս տարեվերջին»,- նշեց Պետրոսյանը։

Նախարարի խոսքով՝ պայմանագրի հետ կապված ծրագրի ընդհանուր արդյունավետության, կատարողական մասով հանդես կգան հրապարակմամբ։