«Տաղարան» համույթն ու թավջութակահար Սևակ Ավանեսյանը համերգ կնվիրեն 44- օրյա պատերազմի հերոսներին

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) և Բելգիայից Հայաստան ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանը համերգ կնվիրեն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «44» խորագրով համերգային երեկոն տեղի կունենա նոյեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«44» խորագրով համերգին առաջին անգամ կներկայացվի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ Սևակ Ավանեսյանի և «Տաղարան» համույթի համար գրած «Ձայն hիշողության» ստեղծագործությունը (համաշխարհային պրեմիերա)։ Կհնչի նաև Շարաֆյանի «Հայաստան»-ը՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի, ինչպես նաև 2 մաս թավջութակի և նվագախմբի համար Սյուիտից։

Երեկոյին կներկայացվեն նաև Լ. Բոկերինիի կոնցերտ թիվ 7 և «Սասնա պար» (Մարտին Ուլիխանյանի մշակմամբ) ստեղծագործությունները։