Զավեշտ. փոխոստիկանապետը հերքում է ԱԱԾ փոխտնօրենին

Միայն քայլիստ-պատուհասների կողմից ղեկավարվող Հայաստանում է հնարավոր, որ փոխոստիկանապետը հայրտարարի, որ «Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում քաղաքացիներին ուղեկցում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ը»՝ հաստատելով, որ այդ հատվածով անցնելը վտանգավոր է, իսկ ԱԱԾ փոխտնօրենն էլ նույն այդ ժամանակ ասում է, որ «Գորիս-Կապան ճանապարհը շատ անվտանգ է»… ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը կպարզաբանի, թե ինչպե՞ս է այդ ճանապարհը անվտանգ, եթե այնտեղ քաղաքացիներին ուղեկցում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն… Եթե այդպես է, ապա սույն անձին կառաջարկեմ, որ Երևան-Գյումրի կամ Երևան-Սևան ճանապարհներով անցնող քաղաքացիներին էլ ոստիկանները և ԱԱԾ-ականներն ուղեկցեն…

Խայտառակություն է ու ամոթ. սրանք մի քանի մետր հեռավորության վրա հարցազրույցներ են տալիս ու հակասում մեկը մյուսին…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից